Տեսապատումներ | Visual Stories

  • Մահուան մահճից՝ դեպի ծածանվող անկախություն

    Մահուան մահճից՝ դեպի ծածանվող անկախություն

    Տիգրան Ծամհուրը՝ մահվան մահճում, ծածկված այն եռագույնով, որը նա ուզում էր փառքով բարձրացնել Հայաստանի Հանրապետության շենքին՝ ազդարարելու հայրենիքի ազատագրումը բոլշևիկյան լծից: Խորհրդարանի շենքի վրա դրոշը կանգնեցնելու պահին, Տիգրան Ծամհուրը զոհվում է՝…

    Read more

Բաղնիքի ոտնաման
Bath Slipper

Մինչև 1912 թ. Դիարբեքիր, Տիգրանակերտ
Պահպանվում է Կանադայում

Պատկանել է Դորոթի Աբրահամեան-Լեյլեգյանի մորը՝ Նվարդ Չիլինկարյան Աբրահամյանին, ով մոտ 1912 թվականին ոտնամանը Տիգրանակերտից Միացյալ Նահանգներ է տեղափոխել։ Մոր մահից հետո այն փոխանցվել է Դորոթի Աբրահամեան-Լեյլեգյանին։

Նյութերը՝ փայտ, մարգարիտ, տեքստիլ։ Ձեռագործ, բնօրինակ աշխատանք։ Իրական արվեստի նմուշ։

Ոտնամանի կրունկների բարձրությունը ցույց էր տալիս կնոջ դիրքն ու սոցիալական կարգավիճակը հասարակության մեջ։

Լուսանկարը եւ ՝ արձանագրությունը՝ Արևիկ Վարդանյանի։
Հեղինակային իրավունքը պաշտպանված է։


Before 1912, Diyarbakir, Tigranakert, Western Armenia. Preserved in Canada

It belonged to Dorothy Abrahamian-Leilegjian’s mother, Nvard Chilingaryan Abrahamian, who brought the slipper from Tigranakert to the United States around 1912. After her death, it was passed on to Dorothy Abrahamian-Leilegjian.

Materials: wood, mother-of-pearl, textile.
Handcrafted, original work. A genuine example of applied art.

The height of the slipper’s heels indicated a woman’s position and social status within society.

Photograph and text: Arevik Vardanyan
All rights reserved

Լոգարանի աման
Bathroom Basin

Կիլիկիա, մինչև 1915 թ. / Cilicia, before 1915

Ծաղիկներով զարդարված կենցաղային առարկա՝ բարձրորակ արհեստագործության եւ ավանդական վարպետության օրինակ։

Պատկանել է Ռուբեն Փիլոյանի հայրական ընտանիքին։
Ներկայումս պահպանվում է Կանադայում։

Լուսանկարը՝ Արևիկ Վարդանյանի:
Արձանագրությունը՝ Սիմա Աբրահամյանի։

Հեղինակային իրավունքը պաշտպանված է։


A flower-decorated domestic object, exemplifying high-quality craftsmanship and traditional artisanal skill.

It belonged to the paternal family of Roupen Piloyan. It is currently preserved in Canada.

Photograph: Arevik Vardanyan
Text: Sima Abrahamyan

All rights reserved

Երկաթե արդուկ
Metal Iron

Ձեռագործ, վարպետորեն պատրաստված, ինքնատիպ
Մինչև 1915 թվական, Տարսոն, Կիլիկիա

Պատկանել է բժիշկ Ռուբեն Փիլոյանի հայրական ընտանիքին։ Ներկայումս պահպանվում է Կանադայում։

Լուսանկարը՝ Տաթև Եսայանի:
Արձանագրությունը՝ Արևիկ Վարդանյանի։

Հեղինակային իրավունքը պաշտպանված է։


Handcrafted, masterfully made, authentic
Before 1915, Tarsus, Cilicia

Belonged to the paternal family of Dr. Ruben Piloyan. Currently preserved in Canada.

Photograph: Tatev Yesayan
Text: Arevik Vardanyan

All rights reserved

1896 թվական, Դիարբեքիր
Պահպանվում է Կանադայում

Տիկնիկը պատրաստվել է 1896 թվականին, Դիարբեքիրում, Դորոթի Աբրահամեան-Լեյլեգյանի տատիկի կողմից։

Տիկնիկի բոլոր տեքստիլ հատվածները ձեռագործ են։ Այն զարդարված է մետաղյա տարրերով, ոսկե և արծաթե մետաղադրամներով, աղվեսի մորթով։ Մազերը պատրաստված են Դորոթի Լեյլեգյանի մոր՝ Նվարդ Չիլինգարյանի իրական մազերից։

Տիկնիկը ստեղծվել է տատիկի կողմից իր դստեր՝ Նվարդ Չիլինգարյանի համար։ Մոր մահից հետո այն փոխանցվել է Դորոթի Լեյլեգյանին։ Մոտավորապես 1912 թվականին տիկնիկը Տիգրանակերտից Միացյալ Նահանգներ է տեղափոխվել Նվարդ Չիլինգարյանի կողմից։

Լուսանկարը՝ Տաթև Եսայանի:
Պատումը՝ Արևիկ Վարդանյանի արձանագրությամբ։

Հեղինակային իրավունքը պաշտպանված է։

Made in 1896 in Diyarbakir by Dorothy Leylegian’s grandmother.
Currently preserved in Canada.

All textile elements of the doll are handmade. It is decorated with metal details, gold and silver coins, and fox fur. The hair is made from the real hair of Dorothy Leylegian’s mother, Nvard Chilingaryan.

The doll was created by the grandmother for her daughter, Nvard Chilingaryan. After the mother’s death, it was passed down to Dorothy Leylegian. Around 1912, the doll was brought from Dikranagert to the United States by Nvard Chilingaryan.ժ

Photograph by Tatev Yesayan.
Narrative recorded by Arevik Vardanyan.

All rights reserved.

Քաղաքակրթությունից կորուստ

Տարսոն, գավառ Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Տարսոնի հիմնադրումն վերագրում է Տարսիսին (Նոյի որդի Հաբեթի սերնդից)։ 

Մ.թ.ա XII-VII դդ եղել է երկաթի մշակման, արհեստագործության ու առևտրի կենտրոն, կարևոր դեր խաղացել Կիլիկիայում կազմավորված հնագույն թագավորության կյանքում։

 Մ․թ․ա 80-70-ական թթ Տարսոնը մտել է Տիգրան Բ Մեծի հելլենիստական տերության, ապա ՝ Հռոմեական կայսրության մեջ։

Եղել է Կիլիկիա կայսերական նահանգի կենտրոնը։ 

Նկարը՝ Ուղտերի քարավան, որն անցնում է Տարսոնի հին հռոմեական դարպասով։
Jenanyan, H. S. (Horootune Stephanos),
Harutune, or, Lights and shadows in the Orient
Toronto : 1898.