Հայերը Բաքվում

Հայերը Բաքվում ունեցել են բազմադարյա պատմություն եւ սերտորեն կապված են եղել քաղաքի մշակութային, տնտեսական ու քաղաքաշինական զարգացման հետ։ Ստորև ներկայացված է պատմական աղբյուրների վրա հիմնված իմ վերլուծական հոդվածը՝ Բաքվում հայերի ներկայության, դերի և ճակատագրի մասին։

Դեռևս 500թ. Արցախի թագավոր Վաչագան Բարեպաշտը հրամայում է կառուցել Բաքվի առաջին հայկական եկեղեցին, որի մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: VII դարի հայ աշխարհագրագետ Անանիա Շիրակացին ի թիվս Փայտակարան նահանգի 12 շրջանների հիշատակում է նաև Ալտի-Բագավանը, որը արևելագետ Քերովբե Պատկանովը նույնացնում է Բաքվի հետ: Արևելագետ-ակադեմիկոս Վասիլի Բարտոլդը, հղում անելով XIV դարի պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինիին, խոսում է այստեղ հայկական եկեղեցու հնարավոր գոյության մասին, իսկ XV դարի արաբ ճանապարհորդ Ռաշիդ ալ Բաքուվին գրում է, որ Բաքվի (Բաքույա) բնակչության մեծ մասը քրիստոնյա է: 1789թ. սյունեցիներ Մարկոս և Զոհրաբ Թարումյանների, ինչպես նաև շուշեցիներ Հովհաննես և Կարապետ Թումանյանների ջանքերով Հին Թաղամասում հիմնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Ժամանակի ընթացքում Բաքվի հայերի թիվը ավելի է ստվարանում: 1851թ. 7431 բնակիչ ունեցող Բաքվում հայերը կազմում  են բնակչության 5,5%-ը, իսկ արդեն 1897թ. մարդահամարի տվյալներով Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 111.904 է, որից հայ` 17%-ը: Հայերն ապրել են առանձին թաղամասերում ու քաղաքի մերձակա բնակավայրերում, լայն մասնակցություն են ունեցել նաև քաղաքի կառավարչական պաշտոններում: Հայերն իրենց ներկայությամբ նպաստում էին քաղաքի առաջընթացին բոլոր ոլորտներում` սկսած մշակույթից և վերջացրած առևտրով:

Բաքվի Սուրբ Թադեւոս-Բարդուղիմեոս մայր տաճարը՝ նախագծված Հովհաննես Քաջազնունու կողմից. 1907

20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։ 1970-ի տվյալներով՝ Բաքվի 1, 27 միլիոն բնակչից ավելի քան 200 հազարը հայ էր։ 1980-ականների վերջին այստեղ բնակվել է շուրջ 300 հազար հայ։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։ Հայերը հեռացել են քաղաքից՝ այնտեղ թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը։

Այս փաստերը, որոնք այսօր հանգամանորեն թաքցվում են ադրբեջանական իշխանությունների կողմից, վկայում են, որ Բաքուն մինչև իսկ 1990-ականները ադրբեջանական չի եղել: Ուստի հարց  է առաջանում, թե ուր էին մահմեդականները, երբ իրենց մայրաքաղաքը ծաղկեցնում էին հայերը:


Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի ծրագրած և իրականացրած ցեղասպանությունը իր շարունակությունն է ունենում Արևելյան Հայաստանում և Անդրկովկասի հայաբնակ այլ վայրերում, որի իրագործման համար Թուրքիան արշավանք է ձեռնարկում դեպի Անդրկովկաս: Սահետապնդում էր մի քանի նպատակ , այն է` գերմանացիների հետ տիրանալ Բաքվի նավթին, դուրսմղել Ռուսաստանը Կովկասից, միանալ Անդրկովկասի, Հյուսիսային Կովկասի մահմեդականներին ևիրագործել պանթյուրքիզմի քաղաքականությունը, որի մեջ էր մտնում նաև հայերի ոչնչացումը:

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։

Արմինե Մուքոյան

Ամբողջական վերլուծական հոդվածը կարող եք կարդալ ստորև։

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *