«Զանգեզուրի միջանցքը»՝ «Թուրանի ճանապարհ». Զանգեզուրի միջանցքի գաղափարը. վտանգներ, շահառուներ եւ տարածաշրջանային զարգացումներ
Զանգեզուրը՝ պատմական Սիւնիքի սիրտը, հայ ժողովրդի հնագոյն բնօրրաններից է, որն իր կարեւորութեամբ մշտապէս աչքի է ընկել հայոց պետականութեան պատմութեան տարբեր դարաշրջաններում։ Դարեր շարունակ եղել է հայութեան պետականութեան, մշակոյթի եւ հոգեւոր ինքնութեան ամրոցը։ Դեռեւս Ուրարտուի ժամանակներից սկսած, այն հանդիսացել է ռազմավարական ու տնտեսական կեդրոն, իսկ հետագայում՝ Մեծ Հայքի կազմում մտնելով, դարձել է Սիւնիքի նահանգի առանցքը։ 20_րդ […]

