Սփիւռքը, որ առանձնանում է իր պատմութեամբ, իր պահպանման եւ զարգացման ձեւերովու հնարաւորութիւններով, տարբեր է իր գաղթօճախներով, որտեղ ազգայինգործունէութիւնը, հայրենիքի հետ ամուր կապը կազմակերպւում եւ պահւում է հայկականհաստատութիւնների միջոցով՝ եկեղեցիներ, բարեսիրական, կրթամշակութային, քաղաքական եւ այլ կազմակերպութիւններ ու միութիւններ։
Սակայն սփիւռքում հայութեան ինքնութեան պահպանման ամենամեծ դերակատարը, կարեւորագոյն օճախը եղել եւ մնում է դպրոցն ու ընտանիքը։ Հայ մայրն էր, որ Տէր Զօրիաւազների վրայ գրում ու որդուն էր ժառանգում Մեսրոպեան այբուբենը, եւ որքան էլանապատի անողոք քամին ջնջում էր տառերը, այնուամենայնիւ հայ լեզուն ապրեց բոլոր այնվայրերում, որտեղ եղան Մեծ եղեռնից յետոյ վերապրողներ։
Օտար ափերում, ամենադժուարին պայմաններում, տարագիր հայութիւնը՝ հայ լեզուն ումշակոյթը պահելու, սերնդներին հայեցի կրթելու առաքելութեամբ, հիմնում է որբանոց–կրթարաններ, որտեղ պատսպարում, սնում ու կրթում է հազարաւոր որբերի։
Տարիների հետ, գաղթօճախները, սոցիալ–տնտեսական ինքնահաստատմանպայմաններում, իրենց գերակայ խնդիրը դրել են հայկական դպրոցների ստեղծումը եւզարգացումը․ բացել են դպրոցներ, որտեղ երեխաները գիտելիքներ են ստացել հայոց լեզուի, գրականութեան, հայոց պատմութեան ու մշակոյթի մասին, կրթուել ու դաստիարակուելհայերէն։ Հայկական դպրոցների ամենակարեւոր առանձնայատկութիւնը եղել է դպրոցումտիրող ազգային մթնոլորտը, որն էլ իր հերթին նպաստել է երեխաների մօտ ազգայինինքնագիտակցութեան ձեւաւորմանը։
Այսպիսով սփիւռքի պատմութիւնը փաստում է այն հսկայածաւալ աշխատանքը, որիրականացուել է հայակերտման, հայ ինքնութեան, հայոց լեզուի ու մշակոյթի պահպանմանեւ սերունդներին փոխանցման համար։
Այսօր պարբերաբար տեղի են ունենում քննարկումներ, հնչում են մտահոգութիւններ ուտագնապներ, արւում են առաջարկութիւններ՝ սփիւռքում հայապահպանման, հայեցիդաստիարակութեան, յատկապէս հայոց լեզուի պահպանման համար, որը գնալով աւելի ուաւելի հրատապ է դառնում:
Անշուշտ, բոլորս էլ գիտակցում ենք, որ հայրենիքից հեռու, օտարութեան մէջ հայ ինքնութիւնը, հայ լեզուն ստիպուած են դիմակայել դժուար մարտահրաւէրների:
Աստիճանաբար ակնյայտ է դառնում, որ սփիւռքի նոր սերունդը այսօր համեմատաբարփոխել է իր ինքնութեան ընկալումը․ յարմարուել է օտարալեզու միջավայրին, ընդօրինակելօտար բարքեր եւ սովորութիւններ, հաղորդակցման լեզուն այլեւս հայերէնից փոխել է օտարլեզուի, շատացել են խառն ամուսնութիւնները․․․
Բոլորս էլ յստակ գիտենք, որ հայութեան, հայոց լեզուի պահմանման կարեւորութիւնը որեւէհիմնաւորման կարիք չունի, այն մեր հայրենիքի, մեր մշակոյթի, մե՛ր ներկայութիւնն էօտարութեան մէջ։
Եւ այսօր, նորագոյն տեխնոլոկիաների շնորհիւ ստեղծուել է մի նոր հնարաւորութիւն՝ ամբողջաշխարհում հայերի միմիանց հետ հայերէնով շփումը, այլեւս հնարաւոր է դարձել աշխարհիամէն անկիւնում մշակութային ու տեղեկատուական կապերի հաստատումը, որով եւարտացոլւում է հայութեան կեանքն ու գործունէութիւնը։
Ես էլ շատերի նման սոցիալական ցանցերի օգտատէր եմ եւ հետեւում եմ հայութեանկեանքին, անցուդարձին, յատկապէս սփիւռքի հայկական դպրոցների, երիտասարդականկենտրոնների եւ տարբեր միութիւնների գործունէութեանը։ Բայց ցաւով պէտք է նշեմ, որգրեթէ չէի հանդիպում հայկական դպրոցների, երիտասարդական կենտրոնների ումիութիւնների հայերէնով լուսաբանուող նիւթերի։
Այս հետաքրքրութիւնը ստիպեց ինձ փոքր ուսումնասիրութիւն անել, եւ համացանցը տուեցինձ սփիւռքի հայկական դպրոցների ցանկը։ Ես այցելեցի մի շարք դպրոցների թէ՛դիմատետրի էջերին եւ թէ՛ պաշտօնական կայքէջերին։
Եւ, ի զարմանս ինձ, գրեթէ չգտայ դպրոցների առօրեան հայերէնով լուսաբանող նիւթեր, հիմնականում օտարալեզու է. ես միայն հիանում էի գեղեցիկ նկարներով եւ ենթադրում, որդպրոցում առօրեան հաճելի է, սակայն մի հարց տանջում է ինձ՝ արդեօ՞ք այդ գունաւոր եւնկարներում գեղեցիկ երեւացող առօրեան հայերէնով է։ Իսկ ի՞նչ է զգում նոյն աշակերտը, երբիր դպրոցի հանրային հարթակի լեզուն օտարալեզու է, արդեօ՞ք նա մտածում է իր մայրենիլեզուն ուրեմն այնքան էլ կարեւոր չէ, կարեւորը օտարինն է։
Եւ նորից ուղեղիս մէջ գամւում է՝ սփիւռքը մաշւում է…
Արդեօք ինչո՞ւ։
Կը լինեն պատասխանողներ՝ չգիտեմ։
ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ
2017

