Mukoyan Armine

Signature protocol-2

Չմարող անցեալը․ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի 1920 թուականի Դրօշակի օծման արարողութիւնը

Մեր դրօշը կարելի չէր «գնել»… Ան կը պատրաստուէր «աչքի լոյսով» Գանատայի ՀՅԴ 1900-ականների արխիւների ուսումնասիրութեան ընթացքում արձանագրութիւններում ուշադրութիւնս գրաւեց տարբեր թուականներում պարբերաբար հանդիպող դրօշի օծման արարողութիւնների մասին յիշատակումները։ Սակայն այդ յիշատակումները կարճ էին, հակիրճ, բայց կարևոր էր հասկանալ ի՞նչ դրօշի մասին է խօսքը և ինչպէ՞ս մեկնաբանել դրօշի օծելը։ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի 1920 թուականի, փետրուարի 1-ի արձանագրութեան […]

Չմարող անցեալը․ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի 1920 թուականի Դրօշակի օծման արարողութիւնը Read More »

Archival Materials

Չմարող Անցեալը. Յանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիքական գոյութեան, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտութեան

Ձայն մը հնչեց․․․Եւ թունդ-թունդ ելան հայի սրտեր զէնքի շաչիւնէն․ ՀՅԴ Գանատայի արխիւի էջերը արձանագրել են քաջարի շատ հայի սրտերի մասին, որոնք անձնուիրաբար միացել են հայ ժողովրդի և Հայաստանի ամբողջական ազատագրութեանը պայքարին։ Այդ էջերի արձանագրութիւնները խօսում են Հայրենիքի սիրոյ, նրա ցաւերին անտարբեր չլինող ու չհանդուրժող, նրա ազատութեան գործին նուիրուած կամաւորների անձնուրաց կերպարի մասին, պատմում նրանց զրկանքների,

Չմարող Անցեալը. Յանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիքական գոյութեան, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտութեան Read More »

Archival Materials

Չմարող անցեալը. Միշտ ի գործ և յանուն Հայրենիքի

920 թուական, 29 օգոստոս ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ Ոչ կուսակցականներուն Սիրելի հայրենակիցներ, Ինչպէս գիտէք Հայաստանի Հանրապետութեան քսան միլիոնի փոխառութիւնը հրապարակ իջած է ու կը ծախուի գրեթէ Եւրոպայի ամէն կողմը, ու այսօր ալ այդ փոխառութեան մաս մը եկած է Ամերիկայի շրջանը, որը ներկայիս Նիւ Եորք կը մնայ։ Այդ փոխառութեան մասնակցելու համար ձեզ ոչ կուսակցականներդ ալ կը հրաւիրենք

Չմարող անցեալը. Միշտ ի գործ և յանուն Հայրենիքի Read More »

Archival Materials

Հայրենիքի անկախութիւնը սեպուհ պարտականութիւն. Զօրավար Սեպուհի այցելութիւնը Գանատա

ՀՅԴ Հեմիլթընի Կոմիտէ 1921 սեպտեմբեր 26 Կոմիտէս պատիւ ունեցաւ հիւրընկալելու ընկերներ Զօրավար Սեպուհ և գործավար ընկեր Յ․ Խաշմանեանը․ Կոմիտէիս ընկերների անձնական զոհողութեանց ջանքերով պատրաստուած էր մի ճաշասեղան ի պատիւ ընկերներ զօրավարի և Յ․ Խաշմանեանի, սեպտեմբեր 26, կէսօրէ ետք ժամը 6-ին սարքուած ճաշասեղանի շուրջ բոլորուած բոլոր ընկերներով և համակիրները․ ճաշասեղանի վրայ տեղի ունեցան բաժակաճառ խօսողներ. չենք մոռնար, չենք կարող չյիշել մեր

Հայրենիքի անկախութիւնը սեպուհ պարտականութիւն. Զօրավար Սեպուհի այցելութիւնը Գանատա Read More »

Archival Materials

Չմարող անցեալը. Բոլորին երջանկավայրը միմիայն պաշտելի Հայաստանն է

Հրապարակագիր, հանրային գործիչ, խմբագիր, ՀՅԴ անդամ Գէորգ Տօնապետեանի «Հ․Յ․Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ» արխիւային ժողովածուից, որ ամփոփում է ՀՅԴ Արխիւի Ամերիկայի կառոյցի գործունէութեանը վերաբերող վավերաթղթեր, ծանօթանում ենք Դաշնակցութեան պատմութեան շատ ու շատ կարևոր էջերի, որոնցում նաև՝ յիշատակումների ՀՅԴ Գանատայի պատմութիւնից։ Գանատայում ՀՅԴ պատմութիւնը սկսւում է 1902 թուականից, որին առանձին և առաւել մանրամասնութեամբ կ՚անդրադառնանք յաջորդիւ։ ՀՅԴ Գանատայի

Չմարող անցեալը. Բոլորին երջանկավայրը միմիայն պաշտելի Հայաստանն է Read More »

Archival Materials

Չմարող անցեալը. Ինքնապաշտպանութինը հրամայական անհրաժեշտութիւն հայուն համար

ՀՅԴ Գանատայի արխիւի, սկսեալ 1904-ից, տարբեր տարեթիւերի Գանատայի ՀՅԴ կոմիտէների գանձապահական տետրերում յաճախ ենք հանդիպում նշումներ ազատագրութեան տուրքի, զինուորական տուրքի մասին։ 1902 թուականին Ամերիկայի Հ․Յ․ Դաշնակցութեան համար դիտարկւում է նոր յանձնառութիւնների շրջան։ Հայրենիքից լուրերը ցասում էին առաջացրել և պէտք էր շարունակել օգնութեան հասնել Հայրենիքին։ Ամերիկայի Հ․Յ․ Դաշնակցութիւնը, որի կազմում էին նաև Գանատայի ՀՅԴ կոմիտէները, կեանքի է կոչում Հայ

Չմարող անցեալը. Ինքնապաշտպանութինը հրամայական անհրաժեշտութիւն հայուն համար Read More »

Archival Materials

Չմարող անցեալը․ ՍԵՒՐԻ դաշնագիրը իրաւատիրական անժխտելի վաւերագիր

1920 թուական, Օգոստոսի 10 Հայաստանի Հանրապետութեան ներկայացուցիչ Աւետիս Ահարոնեանը ոսկեայ գրչով ստորագրեց Սևրի դաշնագիրը, որով ճանաչւում էր Միացեալ և Անկախ Հայաստանի իրաւական գոյութիւնը։ Լսւում է Ահարոնեանի ձայնը․ – Ես խօսում եմ յանուն Անկախ և Միացեալ Հայաստանի, կազմուած ու ճանաչուած Սևրի դաշնագրով, որը ստորագրել եմ․․․ Այդ դաշնագրից մենք չենք կարող հրաժարուել․․․ Հայ ժողովուրդը սպասում է, եւ

Չմարող անցեալը․ ՍԵՒՐԻ դաշնագիրը իրաւատիրական անժխտելի վաւերագիր Read More »

Archival Materials

Պրն. Նախարար հայոց պատմութեան էջերը ձեզ կ’արձանագրեն որպէս առաքեալ հայ ազգային որակի կործանման

Եւ դրոշմուեց Հայոց պատմութեան էջերում Հայաստանի Հանրապետութեան Հանրային Կրթութեան և Արուեստի նախարար Նիկոլ Աղբալեան՝ առաքեալ հայ ազգային որակի և Հայաստան Աշխարհի ՀԱՅԱՑՄԱՆ։ Օսմանեան, Ցարական և թէ Պարսկական տիրապետութեան տակ ճկուած մեր ժողովուրդը, որ ամէն կողմից ուղիղ սրի տակ էր հայամերժ տարրերի կողմից, որոնք ամէն գնով Հայոց աշխարհը տանում էին այլասերման, սպաննում հայ ազգային ոգին ու

Պրն. Նախարար հայոց պատմութեան էջերը ձեզ կ’արձանագրեն որպէս առաքեալ հայ ազգային որակի կործանման Read More »

Archival Materials

Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէին Ուղղուած Աւետիս Ահարոնեանի 1920ին գրուած նամակը՝ Սեւրի նախօրեակին

Աւետիս Ահարոնեանի իննը էջանոց ձեռագիր նամակը, որ 1920 թուականի Յուլիսի 14-ին Փարիզից, որպէս Փարիզի Խաղաղութեան Համաժողովին Հայաստանի ներկայացուցիչ գրել է Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէին։ Նամակը շատ յուզիչ է և խոր բովանդակային հարցեր արծարծող, յատկապէս Փարիզում այդ օրերին տեղի ունեցող իրադարձութիւնների մասին․ այն արտատպում ենք նոյնութեամբ։ ԱՐՄԻՆԷ ՄՈՒՔՈՅԵԱՆ ԹԱՇՃԵԱՆAugust 10, 2020 Republique Armenienne Delegation a la Conference de

Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէին Ուղղուած Աւետիս Ահարոնեանի 1920ին գրուած նամակը՝ Սեւրի նախօրեակին Read More »

Archival Materials

Չմարող Անցեալը. Հոն ուր բուռ մը հայութիւն կայ, պիտի լսուի պահանջատիրութեան ձայնը

1920 թուականի օգոստոսի 10-ը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար եղաւ իր պատմութեան կարևորագոյն օրերից մէկը․ այդ օրը Փարիզի Սևր արուարձանում ստորագրուեց Սեւրի դաշնագիրը, իրականացրեց մեր անկախութեան ու պետականութեան՝ Հայաստանի Հանրապետութեան միջազգային իրաւական ճանաչումը։ Թուրքիան Հայաստանը ճանաչեց որպէս ազատ, անկախ պետութիւն և քարտեսագրուեց մեր պետութեան սահմանները՝ շատ աւելի ընդարձակ աշխարհագրութեամբ։ Թւում էր, Սևրի դաշնագիրը պիտի նպաստեր Հայկական

Չմարող Անցեալը. Հոն ուր բուռ մը հայութիւն կայ, պիտի լսուի պահանջատիրութեան ձայնը Read More »

Archival Materials