Diaspora

Հայերի առաջին ազգային բողոքի ձայնը Կանադայում. արժանապատվության պայքար օտար հողի վրա

Տարաբնույթ աղբյուրների համաձայն, Կանադայում հայկական գաղութի ձևավորումը սկսվել է 1880–1890-ականներին, երբ Կանադա են մեկնել ուսանողներ, վաճառականներ և գյուղատնտեսներ, հիմնականում Արևմտյան Հայաստանի նահանգներից և Կիլիկիայից։  Հայ գաղթյալների առաջին կենտրոնները եղել են Օնտարիոյի Բրանթֆորդ, Համիլթոն, Սենթ Քեթրինզ քաղաքները։ Այստեղ նրանք զբաղվել են ամենածանր սևագործ բանվորությամբ՝ ձուլարաններում, գործարաններում։ Նրանք Կանադա չէին եկել հաստատվելու, այլ նրանց նպատակը պարզապես բավական գումար

Հայերի առաջին ազգային բողոքի ձայնը Կանադայում. արժանապատվության պայքար օտար հողի վրա Read More »

Diaspora, National Identity & Politics

Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսը Սենտ Կաթրինզի սրտում. Կանադայի առաջին հայկական եկեղեցին

Հայաստանյաց առաքելական եկեղեցին միշտ առանցքային դեր է ունեցել Սփյուռքի հայկական համայնքների հոգևոր, հասարակական կյանքում՝ նպաստելով համայնքների ազգային նկարագրի պահպանմանը, հայրենիքի հետ կապի ամրապնդմանը։ 1898 թուականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Մկրտիչ Ա՝ Խրիմեան Հայրիկի տնօրինութեամբ հիմնադրվում է Ամերիկայի հայկական եկեղեցին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Կանադայի մեջ նորածիլ հայկական համայնքների հոգևոր ու մշակութային կյանքի կարիքները հոգալու համար: 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի լույսը Սենտ Կաթրինզի սրտում. Կանադայի առաջին հայկական եկեղեցին Read More »

Diaspora

Տան Եւ Հայրենի Տան Արանքում

Դուռը բացուեց: Ինձ սպասում էին: – Բարեւ,- լսեցի առաջին բառը: – Hi,- լսեցի երկրորդը: Տան տիկինը ժպտալով ինձ ներս հրաւիրեց: Հիւրասենեակը շնչում էր հայերէն, պատերին հայկական եկեղեցիները պատկերող նկարներ էին, խաչ եւ հայկական տառապատկերներով ձեռագործ աշխատանքներ, ինչպէս սփիւռքի ամէն հայի տանը, այստեղ էլ պատին, բոլորին տեսանելի տեղում, կախուած էր Արարատը` իր ողջ վեհութեամբ եւ գեղեցկութեամբ.

Տան Եւ Հայրենի Տան Արանքում Read More »

Diaspora

Փոքր նավը մեծ օվկիանոսում․ մեր ինքնությունը

Դասարանում անսովոր լռություն էր տիրում։ Սովորաբար աղմուկ է, շշուկներ ու հեռախոսների թաքուն լույսեր, բայց այսօր բոլորը հանգիստ էին։ Պատերին կախված էր Մեծ Հայքի քարտեզը, հայերեն այբուբենը, Արարատի նկարը, իսկ ուսուցչի սեղանին հպարտորեն դրված էր Արցախի փոքրիկ դրոշը։ Այս ամենը ասում էր մեկ բան․ սա սփյուռքի ազգային վարժարան է՝ վայր, որտեղ փորձում էին պահել այն, ինչը դրսում հեշտ էր կորցնել։ Այստեղ հավաքված աշակերտներից շատերը տանը հայերեն էին խոսում, ոմանք՝ հազվադեպ, ոմանք էլ հայերեն սովորում էին հենց այս

Փոքր նավը մեծ օվկիանոսում․ մեր ինքնությունը Read More »

Diaspora

Իմ հորիզոնից «Հորիզոն». Շնորհաւոր 45 ազգային տարիներդ, «Հորիզո՛ն»

Գանատայում հայկական գաղութի սկիզբ է դրուել 1880-ականներին եւ 1890-ականներին, երբ Գանատա են մեկնել ուսանողներ, վաճառականներ եւ գիւղատնտեսներ, հիմնականում Թուրքիայի կողմից գրաւուած տարածքներից, ապա եւ Հայոց ցեղասպանութիւնից վերապրածներ։ Ցեղասպանութեանը զուգահեռ տեղի ունեցաւ նաեւ լեզուասպանութիւն, որը տարբեր դրսեւորումներով շարունակւում է մինչեւ այսօր: Ոչնչացուեցին բազմահազար կրթական ու կրօնական հաստատութիւններ, թատրոններ, մշակութային կեդրոններ, լրատուամիջոցներ, հրատարակչութիւններ, տպարաններ, գրադարաններ, միջնադարեան ձեռագիր

Իմ հորիզոնից «Հորիզոն». Շնորհաւոր 45 ազգային տարիներդ, «Հորիզո՛ն» Read More »

Diaspora

Սփիւռքը մաշւում է… արդեօք ինչո՞ւ

Սփիւռքը, որ առանձնանում է իր պատմութեամբ, իր պահպանման եւ զարգացման ձեւերովու հնարաւորութիւններով, տարբեր է իր գաղթօճախներով, որտեղ ազգայինգործունէութիւնը, հայրենիքի հետ ամուր կապը կազմակերպւում եւ պահւում է հայկականհաստատութիւնների միջոցով՝ եկեղեցիներ, բարեսիրական, կրթամշակութային …

Սփիւռքը մաշւում է… արդեօք ինչո՞ւ Read More »

Diaspora

Երթիկէն Ծուխ Մը Ելաւ

Լոյսը բացւում էր: Դալարը հանդարտ բացեց աչքերը. գիշերը նա բաւական հանգիստ էր եղել: Աչքը գցեց՝ պատուհանը բաց էր, իսկ արեւի մի շող ծառի արանքից ներս էր սողոսկել եւ նրա գունատ դէմքի վրայ նշմարելի դարձրել ցաւի գոյնը:Դալարը դանդաղ գլուխը թեքեց դէպի արեւի շողը, նրա դէմքին ուրուագծուեց մի թոյլ ժպիտ, հայեացքը անթարթ յառեց երկինք, աչքերի մէջ երեւաց

Երթիկէն Ծուխ Մը Ելաւ Read More »

Diaspora

Մի շերեփ լոյս

Օրն աւարտուել էր, գիշերն իր սեւ թաւշեայ քօղով ծածկել էր պատուհանիցս այն կողմ երեւացող նեղլիկ փողոցը, որտեղ իրար նայող շէնքերի պատուհաններից հատ ու կենտ երեւացող լոյսերը կարծես գիշերուայ մթում շաղ տուած աստղեր լինէին, որ տեսել էին փողոցի անցուդարձը, գիտէին ամէն անցորդի անգամ քայլուածքը, լսել էին նրանց ուրախ ու տխուր պատմութիւնը։ -Ինչպէ՞ս է փողոցի անունը,- հարցրեցի։-Պուրճ

Մի շերեփ լոյս Read More »

Diaspora