Mukoyan Armine

Փոքր նավը մեծ օվկիանոսում․ մեր ինքնությունը

Դասարանում անսովոր լռություն էր տիրում։ Սովորաբար աղմուկ է, շշուկներ ու հեռախոսների թաքուն լույսեր, բայց այսօր բոլորը հանգիստ էին։ Պատերին կախված էր Մեծ Հայքի քարտեզը, հայերեն այբուբենը, Արարատի նկարը, իսկ ուսուցչի սեղանին հպարտորեն դրված էր Արցախի փոքրիկ դրոշը։ Այս ամենը ասում էր մեկ բան․ սա սփյուռքի ազգային վարժարան է՝ վայր, որտեղ փորձում էին պահել այն, ինչը դրսում հեշտ էր կորցնել։ Այստեղ հավաքված աշակերտներից շատերը տանը հայերեն էին խոսում, ոմանք՝ հազվադեպ, ոմանք էլ հայերեն սովորում էին հենց այս […]

Փոքր նավը մեծ օվկիանոսում․ մեր ինքնությունը Read More »

Diaspora

Չմարող անցեալը. Հաւա՛տք` Հայ դատի արդարութեան եւ անոր յաղթանակի անխուսափելիութեան

1998 թուականի ՀՅԴ 27-րդ Ընդհանուր (Արտակարգ) Ժողովով հաստատուած ՀՅԴ ծրագիրը ամրագրում է. «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ձգտում է Հայ դատի լուծմանը` ամբողջական հայութեամբ ամբողջական հայրենիքի կերտմանը»: Նոյն ծրագիրը իր պատմական հիմնաւորման տակ նշում է. «Օսմանեան բռնութիւններուն հետեւանքով եւ հայութեան զոյգ հատուածներու մտաւոր Զարթօնքով յառաջ եկաւ հայկական հարցի սկզբնական ըմբռնումը, որ կը պահանջէր հայութեան մարդկային տարրական իրաւունքերուն

Չմարող անցեալը. Հաւա՛տք` Հայ դատի արդարութեան եւ անոր յաղթանակի անխուսափելիութեան Read More »

Archival Materials

Չմարող անցեալը․ Ի գործ՝ զինուած արդարութեան ամբողջ զօրութեամբ 

Այս օրերուն հայ ժողովուրդի ազգային ողբերգութեան 105-ամեակի առիթով համայն հայութիւնը հայրենիքի ու ամբողջ աշխարհի մէջ կ’իրականացնէ ոգեկոչման արարողութիւններ ու միջոցառումներ, գլուխ կը խոնարհէ 1,5 միլիոն նահատակներու սուրբ յիշատակի առջեւ, կը հաւաստէ ապրելու իր անկոտրում կամքը՝ երբեք չփակելով իր պահանջատիրութեան պատմական էջերը։ Նոյնն է եղած ամեն տարի և արդէն 105 տարի։ Կը կարդանք ՀՅԴ Գանատայի արխիւները,

Չմարող անցեալը․ Ի գործ՝ զինուած արդարութեան ամբողջ զօրութեամբ  Read More »

Archival Materials

Չմարող անցեալը․ Արդարաբազուկ Սողոմոն Թեհլիրեանի այցելութիւնը Գանատա

Ո՛չ լինիցին երբէք ի վնաս թշուառ Ազգին Մերոյ այլ յօգուտ և ի զարգացումն նորին Անունս Սողոմոն Թեհլիրեան է, քեմախեցի եմ:– Քանի՞ տարեկան ես:– 18, պարո՛ն վաշտապետ:– Չե՞ս կարծեր, որ սխալ ըրած ես կամաւոր գալովդ, դուն դեռ պատանի ես:– Բնա՛ւ, պարո՛ն վաշտապետ, իմ մէջս ես ուժ կը զգամ թուրքերէն վրէժ լուծելու։ Երևան․ 1919 թուականի աշունն էր․

Չմարող անցեալը․ Արդարաբազուկ Սողոմոն Թեհլիրեանի այցելութիւնը Գանատա Read More »

Archival Materials

Չմարող անցեալը․ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի 1920 թուականի Դրօշակի օծման արարողութիւնը

Մեր դրօշը կարելի չէր «գնել»… Ան կը պատրաստուէր «աչքի լոյսով» Գանատայի ՀՅԴ 1900-ականների արխիւների ուսումնասիրութեան ընթացքում արձանագրութիւններում ուշադրութիւնս գրաւեց տարբեր թուականներում պարբերաբար հանդիպող դրօշի օծման արարողութիւնների մասին յիշատակումները։ Սակայն այդ յիշատակումները կարճ էին, հակիրճ, բայց կարևոր էր հասկանալ ի՞նչ դրօշի մասին է խօսքը և ինչպէ՞ս մեկնաբանել դրօշի օծելը։ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի 1920 թուականի, փետրուարի 1-ի արձանագրութեան

Չմարող անցեալը․ ՀՅԴ Համիլթըն կոմիտէի 1920 թուականի Դրօշակի օծման արարողութիւնը Read More »

Archival Materials

Չմարող Անցեալը. Յանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիքական գոյութեան, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտութեան

Ձայն մը հնչեց․․․Եւ թունդ-թունդ ելան հայի սրտեր զէնքի շաչիւնէն․ ՀՅԴ Գանատայի արխիւի էջերը արձանագրել են քաջարի շատ հայի սրտերի մասին, որոնք անձնուիրաբար միացել են հայ ժողովրդի և Հայաստանի ամբողջական ազատագրութեանը պայքարին։ Այդ էջերի արձանագրութիւնները խօսում են Հայրենիքի սիրոյ, նրա ցաւերին անտարբեր չլինող ու չհանդուրժող, նրա ազատութեան գործին նուիրուած կամաւորների անձնուրաց կերպարի մասին, պատմում նրանց զրկանքների,

Չմարող Անցեալը. Յանո՛ւն բազմաչարչար ժողովրդի ֆիզիքական գոյութեան, հանո՛ւն ոտնակոխ եղած ճշմարտութեան Read More »

Archival Materials

Չմարող անցեալը. Միշտ ի գործ և յանուն Հայրենիքի

920 թուական, 29 օգոստոս ՀՅԴ Պրենթֆըրտի կոմիտէ Ոչ կուսակցականներուն Սիրելի հայրենակիցներ, Ինչպէս գիտէք Հայաստանի Հանրապետութեան քսան միլիոնի փոխառութիւնը հրապարակ իջած է ու կը ծախուի գրեթէ Եւրոպայի ամէն կողմը, ու այսօր ալ այդ փոխառութեան մաս մը եկած է Ամերիկայի շրջանը, որը ներկայիս Նիւ Եորք կը մնայ։ Այդ փոխառութեան մասնակցելու համար ձեզ ոչ կուսակցականներդ ալ կը հրաւիրենք

Չմարող անցեալը. Միշտ ի գործ և յանուն Հայրենիքի Read More »

Archival Materials

Հայրենիքի անկախութիւնը սեպուհ պարտականութիւն. Զօրավար Սեպուհի այցելութիւնը Գանատա

ՀՅԴ Հեմիլթընի Կոմիտէ 1921 սեպտեմբեր 26 Կոմիտէս պատիւ ունեցաւ հիւրընկալելու ընկերներ Զօրավար Սեպուհ և գործավար ընկեր Յ․ Խաշմանեանը․ Կոմիտէիս ընկերների անձնական զոհողութեանց ջանքերով պատրաստուած էր մի ճաշասեղան ի պատիւ ընկերներ զօրավարի և Յ․ Խաշմանեանի, սեպտեմբեր 26, կէսօրէ ետք ժամը 6-ին սարքուած ճաշասեղանի շուրջ բոլորուած բոլոր ընկերներով և համակիրները․ ճաշասեղանի վրայ տեղի ունեցան բաժակաճառ խօսողներ. չենք մոռնար, չենք կարող չյիշել մեր

Հայրենիքի անկախութիւնը սեպուհ պարտականութիւն. Զօրավար Սեպուհի այցելութիւնը Գանատա Read More »

Archival Materials

Չմարող անցեալը. Բոլորին երջանկավայրը միմիայն պաշտելի Հայաստանն է

Հրապարակագիր, հանրային գործիչ, խմբագիր, ՀՅԴ անդամ Գէորգ Տօնապետեանի «Հ․Յ․Դաշնակցութիւնը Հիւսիսային Ամերիկայի մէջ» արխիւային ժողովածուից, որ ամփոփում է ՀՅԴ Արխիւի Ամերիկայի կառոյցի գործունէութեանը վերաբերող վավերաթղթեր, ծանօթանում ենք Դաշնակցութեան պատմութեան շատ ու շատ կարևոր էջերի, որոնցում նաև՝ յիշատակումների ՀՅԴ Գանատայի պատմութիւնից։ Գանատայում ՀՅԴ պատմութիւնը սկսւում է 1902 թուականից, որին առանձին և առաւել մանրամասնութեամբ կ՚անդրադառնանք յաջորդիւ։ ՀՅԴ Գանատայի

Չմարող անցեալը. Բոլորին երջանկավայրը միմիայն պաշտելի Հայաստանն է Read More »

Archival Materials